42 Երևանը ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին: Այն կազմում է Թումո լաբերի կրթական համալիրի մաս և ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցի ակտիվ մասնիկներից է։ Այստեղ կարող են սովորել 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://42yerevan.am/