«ART PRODUCTION LLC»-ն ՏՏ ոլորտում և ուղիղ հեռարձակումների կազմակերպման ոլորտում գործող միջազգային ընկերություն է, որը համագործակցում է ԱՊՀ-ից դուրս գտնվող գործընկերների հետ։ Թեև Հայաստանում ընկերությունը ծառայություններ չի մատուցում, սակայն այստեղ ունի գրասենյակ, և առաջարկվող աշխատանքները կատարվում են օֆիսային, ոչ հեռավար եղանակով։
Ներկայում ընկերությունը փնտրում է նոր աշխատակիցների՝ մի շարք պատասխանատու հաստիքների համար։ Աշխատանքները հատկապես հարմար են անգլերենին լավ տիրապետող ակտիվ և նախաձեռնող երիտասարդների համար։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար անցե՛ք հետևյալ հղումներով՝
լինքդինյան էջ՝ https://am.linkedin.com/company/art-production-llc
ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/artproduction.live/