ԱԱԳԼ-ն գիտության և տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոն է, որի գիտնական-հետազոտողներն ու հմուտ տեխնիկական անձնակազմն ունակ են լուծելու լրջագույն գիտական խնդիրներ։ Կենտրոնը պատվով պահպանում է տարածաշրջանի գիտական առաջատար կառույցի կարգավիճակը՝ կատարելով համաշխարհային մակարդակի մրցունակ ու նորարարական հետազոտություններ։ Այն միջազգային գիտական համայնքի լիարժեք անդամ է և համագործակցում է ավելի քան 50 երկրների հետ՝ հաստատուն դիրք զբաղեցնելով գիտության համաշխարհային քարտեզի վրա, մասնակցելով միջազգային խոշոր հետազոտական ծրագրերի։ Ներկայում ֆիզիկայի բնագավառում ձևավորվել է հետազոտությունների ու նվաճումների լայն դաշտ, որտեղ հայ ֆիզիկոսներն ու աստղագետներն իրենց ակտիվ մասնակցությամբ հեղինակել են մի շարք փայլուն գիտական արդյունքներ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://www.aanl.am/?lang=am