Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան Կոկա-Կոլա ՀԲՔ-ի՝ Կոկա-Կոլա ընկերության ըմպելիքների աշխարհի ամենախոշոր շշալցնող ընկերության մի մասն է։ Այն իր գործունեությունը սկսել է 1996 թվականից և հայ սպառողին առաջարկել է հենց այստեղ շշալցված առաջին ապրանքանիշերը՝ Կոկա-Կոլա-ն և Ֆանտան։
Այժմ ընկերությունը ներկայացնում է հետևյալ բրենդները՝ «Coca-Cola Classic», «Coca-Cola Zero Fanta», «Sprite Schweppes», «Dobry», «Pulpy», «Fuzetee», «BonAqua», «Burn», «Finlandia», «Caffe Vergnano», «Naked», «Jack&Coke», «The Macallan», «Three Cents»:
Բիզնեսը հաստատուն ժառանգություն ունի ամբողջ Հայաստանում և ավելի քան 25 տարի «զովացնում է» տեղի սպառողներին: Ընկերությունն արտադրում է գազավորված և չգազավորված ըմպելիքներ: Այն ունի 350-ից ավելի աշխատակից և սպասարկում է միլիոնավոր սպառողների Հայաստանի բոլոր շրջաններում: Որպես Հայաստանի խոշոր գործատու և համաշխարհային ապրանքանիշ՝ ընկերությունն առանձնանում է ՀՀ տնտեսությունում կատարած իր մեծ ներդրումով։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://www.coca-colahellenic.com/