Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է գրողի ծննդավայրում՝ ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում։ Թանգարանը բացվել է Պարույր Սևակի մահվան տասնամյա տարելիցի օրը՝ 1981 թվականի հունիսի 17-ին։
Թանգարանի առաքելությունն է Պարույր Սևակի գրական ու գիտական ժառանգության միջոցով կրթական և հաղորդակցական թանգարանային (ժամանցային, մշակութային, դաստիարակչական) միջավայրի կազմակերպումը, հասարակության բոլոր շերտերի համար այն հասանելի ու մատչելի դարձնելը, Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգությունն արժևորելը (պահպանել, հանրայնացնել, հետազոտել և մեկնաբանել), Պարույր Սևակ մարդու և գրողի նորովի ընկալման ու արդիականացման խթանումը: Թանգարանում պահվում և ցուցադրվում են բանաստեղծի կյանքի և ստեղծագործության տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջ՝ https://www.facebook.com/Sevakmuseum/