Խ. Աբովյանի տուն-թանգարանը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ):
Թանգարանը զբաղվում է Խ. Աբովյանի կյանքի ու գրական ժառանգության հանրահռչակմամբ, ներկայացնում տոհմատունը, պարբերաբար հրատարակում գրքեր գրողի քիչ հայտնի և անտիպ ստեղծագործություններից: Հանդես է գալիս նոր ցուցադրություններով, գիտաժողովներով, դպրոցականների համար մշակված միջառարկայական կրթական ծրագրերով: