Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կանցկացվի «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման մասնագիտացված դասընթաց-2026» («Biodiversity Law & Governance Legal Specialisation Course 2026») միջազգային մասնագիտացված դասընթացը։ Այն նախատեսված է իրավաբանների, քաղաքականություն մշակողների, հետազոտողների և ոլորտի մասնագետների համար։
Դասընթացը կազմակերպում են Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման նախաձեռնությունը (BLGI) և Կայուն զարգացման միջազգային իրավունքի կենտրոնը (CISDL)՝ Երևանի պետական համալսարանի և միջազգային գործընկերների հետ համատեղ։ Դասընթացն անցկացվում է Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Մասնակիցները կքննարկեն Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան, դրա արձանագրությունները և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։ Անդրադարձ կկատարվի պահպանվող տարածքներին, կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորմանը, ինչպես նաև հարակից միջազգային համաձայնագրերին։
Դասընթացի շրջանակում նախատեսվում են փորձագիտական ելույթներ, գործնական խնդիրների լուծում և խմբային քննարկումներ։ Դասընթացի պահանջները հաջողությամբ կատարած մասնակիցները կստանան մասնագիտացման հավաստագիր։
Օր՝ ս․թ. հոկտեմբերի 25
Ժամ՝ 10:00-16:15
Վայր՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Ձևաչափ՝ առկա
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել միջոցառման կայքէջում։