Ս.թ. հունիսի 23-25-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ կկազմակերպի ամառային դպրոց, որը նվիրված կլինի անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրներին։
Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն անձնական տվյալների պաշտպանության հարցերը, հատկապես քրեաիրավական ասպեկտները, վիրտուալ տիրույթում տվյալների պաշտպանության հիմնախնդիրները:
Ծրագրի շրջանակում ուսանողները գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան Գերմանիայից ժամանած փորձագետի օգնությամբ։
Ամառային դպրոցին ներգրավվելու հնարավորություն կուենան ՀՀ տարբեր բուհերի մինչև 30 ուսանողներ։