ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը՝ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ԵՊՀ ուսանողների համար հայտարարում է «Ամառը ընթերցելու հա(ր)մար է» խորագրով մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է.
Ընտրել ցանկացած գիրք կամ գրքեր: Որևէ սահմանափակում չկա. կարող են լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական գրքեր՝ տարբեր ժանրերի (գիտահետազոտական աշխատություն, գիտահանրամատչելի գիրք, վեպ, պատմվածքների ժողովածու, պոեզիա, այլ):
Ընթերցել մինչև սեպտեմբեր:
Պատրաստել համառոտ տեսանյութ (նվազագույն տևողությունը՝ 5 րոպե)՝ բանավոր ներկայացնելով գրքի (գրքերի) սեձական վերլուծությունը, դիրքորոշումը և եզրահանգումները:
Տեսանյութը մինչև ս.թ. հոկտեմբերի 10 անհրաժեշտ է հրապարակել որևէ սոցիալական հարթակում կամ մի քանիսում (Facebook, Instagram, TikTok, LinkedIn, այլ):
Լավագույն երեք տեսանյութերի հեղինակները կստանան դրամական պարգևներ.
Առաջին տեղ - 100,000 ՀՀ դրամ,
Երկրորդ տեղ - 90,000 ՀՀ դրամ,
Երրորդ տեղ - 75,000 ՀՀ դրամ:
Մրցույթի մասնակցության պայմանները և այլ մանրամասները՝ այստեղ: