Մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որի նպատակն է խրախուսել ՀՀ բուհերի՝ բարձր առաջադիմություն ունեցող և գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին։
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի կրթական ծրագրի առաջին կիսամյակն ավարտած ուսանողները: ԵՊՀ-ի ներբուհական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը:
Լրացված դիմում-հայտը և պահանջվող փաստաթղթերը մինչև ս.թ․ հոկտեմբերի 8-ը՝ ժամը 16:00-ն, պետք է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 207 սենյակ), իսկ փաստաթղթերի էլեկտրոնային (սքանավորված) տարբերակները մեկ ամբողջական pdf ձևաչափով անհրաժեշտ է ուղարկել tatevikhovhannisyan@ysu.am էլհասցեին՝ նամակի «Subject» բաժնում նշելով հետևյալը՝ «Լավագույն ուսանող․ Ձեր անուն-ազգանունը, ֆակուլտետը, կրթական ծրագիրը և կուրսը» (օրինակ՝ «Լավագույն ուսանող․ Պողոս Պողոսյան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա, II կուրս»)։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`
1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)),
2) բժշկություն,
3) հումանիտար գիտություններ,
4) հասարակագիտություն,
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/ գյուղատնտեսական),
6) մշակույթ/սպորտ,
7) հայագիտություն:
Մրցույթի անցկացման կարգը՝ այստեղ։