«Rondine Cittadella della Pace»-ն Իտալիայում գործող ոչ պետական կազմակերպություն է, որի նպատակն է կրթության, հասարակական փոփոխությունների և երկխոսության խթանումը։ Կազմակերպությունն աշխատում է հատկապես հակամարտություններով և հետհակամարտային իրավիճակներով բնորոշվող տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կովկասում, Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած տարածքներում և Հարավային Ամերիկայում։
Ծրագիրը նախատեսված է 21–28 տարեկան այն անձանց համար, որոնք
ունեն բարձրագույն կրթություն,
բակալավրի աստիճանը կավարտեն մինչև 2026 թվականի հուլիսը,
ակտիվորեն ներգրավված են կամ հետաքրքրված են քաղաքացիական հասարակության զարգացմամբ։
Մասնակիցները 18 ամիս կանցկացնեն Իտալիայի Տոսկանա մարզում տեղակայված միջազգային կրթական կենտրոնում։
Այդ ընթացքում նրանք՝
կսովորեն հակամարտությունների խաղաղ լուծման և առաջնորդության հմտություններ,
միաժամանակ կստանան մագիստրոսի առաջին աստիճան Իտալիայում։
Ծրագրի ավարտին այն մասնակիցները, որոնք ցանկանում են ստեղծել և զարգացնել սեփական հասարակական կամ սոցիալական նախաձեռնությունները, կստանան վեցամսյա լրացուցիչ ուսուցում՝ նախագծերի մշակման ուղղությամբ։
Դիմելու համար որևէ լեզվի (ներառյալ անգլերենի) պարտադիր իմացություն չի պահանջվում։
Ծրագիրը բաց է կրթական, մշակութային և սոցիալական տարբեր նախապատմություն ունեցող երիտասարդների համար։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 10։
Մանրամասներին ծանոթանալու և ծրագրին դիմելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://callforparticipants.rondine.org/: