Երևանի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման համար.
Հ/Հ | ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ | ԱՄԲԻՈՆ | ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ |
1. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ | Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն | 1 |
2. | Աստվածաբանության ֆակուլտետ | Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոն | 1 |
3. | Աստվածաբանության ֆակուլտետ | Կրոնագիտության ամբիոն | 1 |
4. | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ | Արտասահմանյան գրականության ամբիոն | 1 |
5. | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ | Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն | 1 |
6. | Իրավագիտության ֆակուլտետ | Քաղաքացիական դատավարության ամբիոն | 1 |
7. | Կենսաբանության ֆակուլտետ | Գենետիկայի և բջջաբանության ամբիոն | 1 |
8. | Կենսաբանության ֆակուլտետ | Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն | 1 |
9. | Կենսաբանության ֆակուլտետ | Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն | 1 |
10. | Հայ բանասիրության ֆակուլտետ | Ակ. Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն | 1 |
11. | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ | Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն | 1 |
12. | Սոցիոլոգիայի ֆակուլտետ | Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն | 1 |
13. | Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն | Տեղեկատվական համակարգերի ամբիոն | 1 |
14. | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ | Ֆինանսահաշվային ամբիոն | 1 |
15. | Քիմիայի ֆակուլտետ | Օրգանական քիմիայի ամբիոն | 1 |
16. | Ֆարմացիայի ինստիտուտ | Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն | 1 |
17. | Ֆիզիկայի ինստիտուտ | Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն | 1 |
18. | Ֆիզիկայի ինստիտուտ | Օպտիկայի և ֆոտոնիկայի ամբիոն | 1 |
Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի 2026 թ. հունվարի 15-ի թիվ 8/53-Լ հրամանի՝ վերոնշյալ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2026 թ. փետրվարի 18-20-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ ԵՊՀ գիտական խորհրդի 2024 թ. ապրիլի 3-ի թիվ 15/1 որոշմամբ հաստատված ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի»:
Ըստ վերոնշյալ ընթացակարգի` ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին մասնակցելու հնարավորություն ունի այն անձը, որն ունի.
1) ամբիոնի ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան,
2) առնվազն երեք տարվա ակադեմիական աշխատանքի ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երկու գիտական աշխատանք (հոդված) և բացի դրանից՝ ունի նաև սույն ենթակետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր։
Գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների տեսակներն ու պայմանները | Միավորը՝ յուրաքանչյուրի հաշվարկով |
Դասագիրք Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Մենագրություն Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Ուսումնական ձեռնարկ Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 5.5 տպագրական մամուլ: | 3 |
Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված աշխատանք (հոդված): | 2 |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում տպագրված գիտական աշխատանք (հոդված): | 1 |
Նույն անձն իրավունք ունի ամբիոնի վարիչի պաշտոնն զբաղեցնելու ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխության դեպքում։
Ամբիոնի վարիչ չի կարող ընտրվել այն անձը, որի 65 տարին լրացել է:
Գիտական խորհրդի ընդունած որոշումը (մրցութային ընտրության արդյունքները) հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ:
Ընտրությանը մասնակցելու փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին է (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի պատճենները,
4) վերջին հինգ տարիների ընթացքում հրատարակված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների ցանկը,
5) հավակնորդի նախաձեռնությամբ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ՝ ս.թ. հունվարի 30 (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին։
Հեռ.՝ (+374 60) 710 003