Երևանի պետական համալսարանը պաշտոնապես որակավորվել է որպես կորեերենի իմացության միջազգային քննություն՝ TOPIK (Test of Proficiency in Korean), իրականացնող հաստատություն։
Քննությունը կկազմակերպվի Կորեայի Հանրապետության կրթության նախարարության ենթակայությամբ գործող միջազգային կրթության ազգային ինստիտուտի (NIIED) և Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության համակարգմամբ։
Քննությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ ինչպես ԵՊՀ ուսանողները, այնպես էլ Հայաստանում և տարածաշրջանում կորեերեն ուսումնասիրող բոլոր անձինք։
Քննությունը նախատեսվում է անցկացնել ս.թ. հոկտեմբերի 17-ին։
Դիմումների ընդունման ժամկետները կհայտարարվեն լրացուցիչ՝ ըստ TOPIK կենտրոնի սահմանած ժամանակացույցի:
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար գրել հետևյալ էլհասցեներին.
ԵՊՀ կորեերենի լսարանի էլհասցե՝ korean@ysu.am
Աշխատանքային էլհասցե՝ h.tshagharyan@ysu.am