«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին և 2-րդ կիսամյակում ընդհանուր 10 ամիս տևողությամբ ուսանելու նպատակով:
Անգլերենի/գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 6-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. բակալավրիատի դիպլոմի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
4. մոտիվացիոն նամակ,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ (https://e-request.ysu.am/main-board),
6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies, Before Mobility հատվածը՝ ստորագրված ֆակուլտետի միջազգային կապերի գծով ակադեմիական համակարգողի կողմից):
7. Անգլերենի/գերմաներենի իմացության առնվազն B2 մակարդակը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS, Cambridge Certificate, Geothe Zertifikat, TestDaf, OnSet կամ ՀՀ-ում պաշտոնապես ընդունվող ցանկացած այլ վկայական, որում առնվազն B2 մակարդակը հստակ նշված է):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
էլփոստ՝ lia_evoyan@ysu.am