«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կորունայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար` 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում 3-5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Շարժունությունները նախատեսված են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների համար։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 18-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. առարկաների ցանկը կարող եք գտնել այստեղ.
Ասպիրանտների դեպքում` ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը, որի համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը (CV) և հետազոտական նախագիծը ուղարկել հետևյալ էլհասցեին՝ iro@udc.es,
7.1. հետազոտության համաձայնագիր (Learning Agreement for PhD students): Կցված է։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան