ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ս․թ․ մարտի 2-5-ը կանցկացվի «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» թեմայով դասընթաց՝ նախատեսված բուժաշխատողների համար։
Այս դասընթացի շրջանակում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝
բուժաշխատողի էթիկական պարտականությունները,
բուժաշխատողների փոխհարաբերությունները, մասնագիտական էթիկայի կանոնները բուժաշխատող-բուժառու հարաբերություններում,
բուժաշխատողների և բուժառուների հիմնական իրավունքներն ու պարտականությունները,
բժշկական գաղտնիք համարվող տվյալները և դրանց պահպանման կանոնները,
բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի գործունեությունը,
բժշկական միջամտության համար իրազեկված համաձայնություն տալու կարգը։
Դասընթացի շրջանակում դասախոսություններով հանդես կգան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը և նույն ամբիոնի ասիստենտ Շուշանիկ Ղուկասյանը։
Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կստանան ՇՄԶ 10 տեսական կրեդիտ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս․թ․ փետրվարի 27-ը (ներառյալ)՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/Xb6kX4LSgqQcpHDb7