ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը հայտարարում է 2026/2027 ուստարվա համար նախատեսված «Buddy Program» («Ուսանողական ուղեկցման ծրագիր») մեկնարկի մասին։ Ծրագրին կամավորական հիմունքներով մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր ֆակուլտետների ուսանողները։
Ի՞նչ է «Buddy Program»-ը
Այս ծրագիրը լայնորեն կիրառվում է եվրոպական համալսարաններում և նպատակ ունի աջակցելու նոր ընդունված և/կամ օտարերկրյա ուսանողներին՝ նրանց ինտեգրման, համալսարանական միջավայրին հարմարվելու և ուսումնական գործընթացում հեշտ կողմնորոշվելու գործում։
Ծրագրի մասնակից «buddy»-ները (ուղեկցող ուսանողները) դառնում են կամուրջ համալսարանի և նոր ուսանողների միջև՝ կիսվելով իրենց փորձով, օգնելով առօրյա հարցերում և ստեղծելով ընկերական միջավայր։
Ի՞նչ է նախատեսվում ծրագրի շրջանակում
- Օտարերկրյա ուսանողների ուղեկցում և աջակցություն
- Օգնություն համալսարանական համակարգին հարմարվելու հարցում
- Մասնակցություն ուսանողական և մշակութային միջոցառումներին
- Հաղորդակցություն և թիմային աշխատանք տարբեր երկրների բուհերի ուսանողների հետ
Ի՞նչ կստանաք դուք
- Միջազգային միջավայրում հաղորդակցվելու փորձ
- Նոր կապեր և ընկերներ
- Թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների զարգացում
- Մասնակցության հավաստագիր (ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կողմից)
- Ակտիվ ներգրավվածություն համալսարանական կյանքում
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից դիմումը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ս․թ․ մայիսի 10։
Միացե՛ք Միջազգային համագործակցության վարչությանը և դարձե՛ք մշակույթների ու մարդկանց միավորող օղակը։