Երևանի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ բուհի նոր խորհրդանիշ ստեղծելու համար:
Մրցույթի նպատակը
Մշակել ԵՊՀ-ն ներկայացնող յուրահատուկ և ճանաչելի խորհրդանշական պատկեր, որը կմարմնավորի համալսարանի տեսողական ինքնությունը և կդառնա նրա բրենդի անբաժանելի մասը։
Ո՞վ կարող է մասնակցել
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բոլոր ուսանողները։
Ի՞նչ ենք ակնկալում
Պատկերի տեսակը. խորհրդանիշը կարող է լինել առարկա, երևույթ, կենդանի, երևակայական կերպար։
Ստեղծագործական ազատություն. չկան ժանրային, ոճային կամ տեխնիկական սահմանափակումներ,
սակայն առաջարկվող պատկերը պետք է հարմար լինի ինչպես 2D, այնպես էլ 3D վիզուալիզացիայի
համար։Ինքնատիպություն. ներկայացված աշխատանքը պետք է լինի հեղինակային և բնօրինակ:
Պատկերը պետք է արտացոլի ԵՊՀ հիմնարար արժեքները՝ գիտելիքը, նորարարությունը, հարուստ
ժառանգությունը և ակադեմիական ավանդույթները:
Ժամկետ
Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից հունիսի 5-ը:
Լավագույն աշխատանքների հեղինակների համար սահմանված է մրցանակային ֆոնդ:
Ինչպե՞ս մասնակցել
Մրցութային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ մարքեթինգի բաժնի marketing@ysu.am էլհասցեին՝ «Subject» դաշտում նշելով ԵՊՀ խորհրդանիշ:
Ձեր ստեղծագործական գաղափարը կարող է դառնալ ԵՊՀ նոր խորհրդանիշը:
Երևանի պետական համալսարան
060 710 141 | marketing@ysu.am | www.ysu.am