Ս.թ. հունիսի 12-ից օգոստոսի 19 ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են ուսումնաճանաչողական մի շարք միջոցառումներ:
Ծրագրին մասնակցելու են 13-18 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդ ու պատանի 30 երկրից:
Նախաձեռնությանն անհրաժեշտ են ջոկատավարներ՝ առնվազն 21 տարեկան:
Վերջիններիս աշխատանքային պարտավորությունն է ճամբարի աշխատակազմի վերահսկողությամբ ապահովել մասնակիցների՝
• առօրյայի վերահսկումը (վերկաց, սննդի, հիգիենայի, քնի կազմակերպում, օրակարգի պահպանում),
• ներգրավվածությունը,
• անվտանգությունը,
• ազատ ժամանակի կազմակերպումը (սպորտային խաղեր, վիկտորինաներ),
• խմբային աշխատանքների կազմակերպումը:
Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:
Գրանցվելու համար սեղմեք այստեղ: