Լա Վեռնի համալսարանի (Կալիֆոռնիա) և CUOA բիզնես դպրոցի (Իտալիա) համագործակցությամբ մեկնարկել են կրթաթոշակային նոր ծրագրեր։
Կալիֆոռնիայում և Իտալիայում իրականացվող ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն նաև ԵՊՀ ուսանողները, շրջանավարտները, դասախոսները և աշխատակիցները։ Ծրագրի շրջանակում նրանք կզարգացնեն բիզնեսի կառավարման ոլորտի գիտելիքները և ձեռք կբերեն միջազգային փորձ։
Կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։