ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուստարում կգործի «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը մշակվել և ներդրվել է ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի hետ համագործակցության շրջանակում և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ։
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի կողմից առաջարկվող «Ամերիկագիտություն» կրթական ծրագրի հիմնական դասընթացները կենտրոնանում են հետևյալ ուղղությունների վրա.
• ԱՄՆ արտաքին քաղաքականություն
• ԱՄՆ Սահմանադրություն և դատական համակարգ
• Քաղաքականության կիրառական վերլուծություն և լավ կառավարում
• Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում ամերիկյան ռազմավարական շահեր
• ԱՄՆ էներգետիկ քաղաքականություն և շրջակա միջավայր
• ԱՄՆ կառավարություն և հանրային քաղաքականություն
• Քաղաքատնտեսություն, բիզնես և ԱՄՆ կորպորացիաներ
• Ամերիկյան հասարակություն, տարածաշրջանային քաղաքականություն և ամերիկահայ սփյուռք
• Գլոբալ կառավարում և բանակցային տեխնոլոգիաներ
• Միջկառավարական հարաբերություններ
Կրթական ծրագրի մասին առավել մանրամասն՝ այստեղ։