Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում մեկնարկում են Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ոլորտային դասընթացները՝ նախատեսված 2026-2027 թվականների համար:
Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով. դրանց վերաբերյալ տեղեկությունները հասանելի են www.itecgoi.in կայքէջում: Տվյալ ժամանակաշրջանի համար առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://itecgoi.in/upcoming_courses:
Առցանց գրանցումից զատ՝ անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը (ներառյալ անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, լեզվի մասին տեղեկանքն ու տվյալ թեկնածուին կազմակերպության կողմից տրվող երաշխավորագիրը): Դասընթացներին մասնակցության համար լրացված հայտադիմումները (այդ թվում` բնօրինակները) անհրաժեշտ է ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:
Հնդկական կողմի հորդորով հայտադիմումները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով պետք է փոխանցվեն ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն դասընթացների մեկնարկից մոտ 60 օր առաջ՝ ուշ դիմելու հետևանքով հատկացված տեղերի անհասանելիությունից խուսափելու նպատակով:
Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար (բովանդակային, տեխնիկական), ինչպես նաև դիմումի ձևի լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության աշխատակցի հետ pol.yerevan@mea.gov.in էլհասցեի միջոցով: