Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը և հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիան համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին։
Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում։
Գիտաժողովի հիմնական թեմաները՝
Հրաչյա Աճառյանի կյանքը, գործունեությունը և գիտական ժառանգությունը
հայոց լեզվի պատմություն, պատմահամեմատական լեզվաբանություն և ստուգաբանություն
բառարանագրություն և աղբյուրագիտություն
բարբառագիտություն
հատկանվանագիտություն
դասական և ժամանակակից հայերենի գրականությունը և բանասիրությունը
ձեռագրագիտություն, հնագրություն և վիմական արձանագրություններ
արևմտահայերենի քերականությունը և պատմությունը
հայատառ այլալեզու գրականություն
արևելագիտությունը և Աճառյանի ներդրումը հարակից գիտակարգերում
բանահյուսություն, մշակութային ժառանգություն և Սփյուռքի պատմություն
Գիտաժողովին զեկուցումով կամ Աճառյանի կյանքին և/կամ գիտական գործունեությանը վերաբերող կարճ հաղորդումով մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը պետք է ընդգրկի զեկուցման վերնագիրը, հեղինակի անունը, գիտական աստիճանը կամ կոչումը, հաստատությունը, էլեկտրոնային հասցեն, 300-400 բառ ընդգրկող ամփոփագիր և 4-5 բանալի բառեր։
Ամփոփագիրը և տվյալները անհրաժեշտ է ներկայացնել երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ 10/08/2026
Մասնակցության հաստատման վերջնաժամկետը՝ 31/08/2026
Հայտերն ուղարկել`
Կազմակերպիչները հոգում են արտասահմանյան հրավիրյալ մասնակիցների կեցության հարցերը։
Ճանապարհածախսը չի փոխհատուցվում:
Գիտաժողովի կազմակերպական հարցերի համակարգող՝
բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան