Համալսարանական ֆրանկոֆոնիայի գործակալությունը (AUF) հայտարարում է Լա Հեյի միջհամալսարանական բանավեճի մրցույթի 2027 թվականի թողարկման հայտերի ընդունման մասին։ Մրցույթը կազմակերպվում է «Corax Foundation»-ի կողմից՝ համալսարանական ֆրանկոֆոն կառույցների գործընկերությամբ։
Միջազգային մրցույթը, որին կմասնակցեն 128 դատավորներ 38 երկրներից, ֆրանսերենով համախմբում է աշխարհի տարբեր երկրների համալսարանների ուսանողների՝ հնարավորություն ընձեռելով զարգացնելու բանավոր խոսքի, փաստարկման, քննադատական մտածողության և թիմային աշխատանքի հմտությունները։
Մրցույթը հնարավորություն է տալիս՝
զարգացնելու ակադեմիական և մասնագիտական հմտությունները,
ֆրանսերենով բանավիճելու միջազգային համալսարանական միջավայրում,
ձեռք բերելու միջազգային կապեր,
ներկայացնելու իրենց համալսարանը միջազգային հարթակում։
Մրցույթի եզրափակիչ փուլերը կկազմակերպվեն 2027 թվականի հունիսին:
Մրցույթը հիմնականում կանցկացվի առցանց:
Մասնակցության պայմանները և ժամանակացույցը՝ այստեղ: