
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Grid Dynamics» ընկերության համագործակցության շրջանակում անցկացվեց «Սկսի՛ր կարիերադ IT-ում այսօր։ Ինթերնշիփ «Grid Dynamics»-ում» թեմայով տեղեկատվական հանդիպում փորձնակության նոր ծրագրի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ուսանողները հանգամանորեն ծանոթացան ընկերության գործունեությանը, որդեգրած արժեքներին և ընկերությունում աշխատելու առավելություններին։
Տեղեկատվական հանդիպման շրջանակում քննարկվեցին մի շարք հարցեր, ինչի արդյունքում մասնակիցները ծանոթացան այս պահին «Grid Dynamics»-ում առկա փորձնակության հնարավորությանը (ինչպե՞ս դիմել, ե՞րբ է դիմելու վերջնաժամկետը), դիմելու ընթացակարգին և փորձնակների ընտրության չափորոշիչներին, ինչպես նաև պարզեցին, թե ինչ կտա իրենց կարիերան «Grid Dynamics»-ում սկսելը։
Ուսանողները հնարավորություն ունեցան նաև բանախոսներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ։