ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) համագործակցությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:
«Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրին 2025 թվականի աշնանային կիսամյակի ծրագրի մեկնարկի մասին՝ ներկայացնելով «Բանկային գործ» որակավորման ծրագրի վերաբերյալ մանրամասներ։
Բանախոսներն անդրադառնալով ծրագրի մանրամասներին՝ ներկայացրին վորջինիս հիմնական բաժինները.
Հայաստանի տնտեսական և ֆինանսական համակարգ,
Ֆինանսաբանկային գործառնություններ,
Ռիսկերը և համապատասխանությունը։
Գործընկեր կազմակերպությունների ներգրավվածությամբ նմանօրինակ միջոցառում-հանդիպումները ուսանողների զարգացման, հետաքրքրությունների շրջանակի ընդլայնման տեսանկյուններից ստեղծում են նոր հնարավորություններ՝ տրամադրելով հմտությունների զարգացման, փորձնական գիտելիքների և գործնական համագործակցության հարթակներ։ Նմանատիպ համագործակցությունը նպաստում է ուսանողների՝ ժամանակակից աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, ինքնավստահության աճին, նորարար մոտեցումների ընկալմանը և, ինչ չէ, արտահայտմանը:
Հանդիպման ավարտին ուսանողները ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։