ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Binance» ընկերության համագործակցությամբ տեղի ունեցավ բաց միջոցառում։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների և դասախոսների իրազեկվածությունը ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների՝ կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների վերաբերյալ։
«Binance» ընկերության մասնագետները ներկայացրին՝ ինչ է բլոկչեյնը, ինչպես են ստեղծվում և գործում կրիպտոարժույթները, ինչու են դրանք համարվում ապագայի ֆինանսական տեխնոլոգիաներ։ Մասնակիցները ստացան գործնական խորհուրդներ թվային ակտիվների անվտանգ կառավարման և ոլորտում կարիերայի կառուցման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում անցկացվեց հատուկ մրցույթ ԵՊՀ ուսանողների համար՝ demo գործարքների մրցույթ՝ հաշվին 300 USDT ստանալու հնարավորությամբ։
Հանդիպումը հագեցած էր մասնագետների հետ նոր գաղափարների քննարկումներով, ինտերակտիվ խաղերով, ինչպես նաև անակնկալներով և նվերներով։