Վերջնաժամկետ՝
              07 Փետրվար 2025
          Կատեգորիա՝
              Ծրագիր
          Rockbite Games ընկերություն
      
 
Հիմնական պարտականություններ
              Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ցանկանում են խորանալ Java-ի և UI ինժեներական պրոցեսներում՝ իրական նախագծերում աշխատելու փորձ ձեռք բերելով։ Բութքեմփի մասնակիցները կստանան՝
- արժեքավոր մասնագիտական հմտություններ՝ Java ծրագրավորման լեզվով խաղերի զարգացման և UI ինժեներության ոլորտում,
- կիրառական փորձ՝ աշխատանքի իրական նախագծերում,
- հնարավորություն զարգացնելու բարդ համակարգերի կառավարման և ծրագրավորման գիտելիքներ,
- մենթորություն փորձառու ծրագրավորողներից,
- մրցունակ աշխատանքային փորձ, որը կհամապատասխանի խաղերի ոլորտում բարձր մակարդակի պահանջներին։
Պահանջվող որակավորումները
              - Java ծրագրավորման հիմնական գիտելիքներ,
- OOP (Object-Oriented Programming) հիմունքներ,
- գիտելիքներ տվյալների կառուցվածքների և համակարգերի մասին,
- մեծ հետաքրքրություն խաղերի մշակման և նոր տեխնոլոգիաների հանդեպ։
Այլ տեղեկատվություն
              - Տևողություն՝ մոտ 7 շաբաթ (կարող է երկարաձգվել՝ ըստ մասնակիցների առաջընթացի)
- Դասընթացներ՝ երկու անգամ շաբաթական՝ 2 ժամ
- Դասերը կանցկացվեն Rockbite Games-ի գրասենյակում (օֆլայն)
- Ապագա մասնակիցները կստանան ֆինանսական կոմպենսացիա
Հետաքրքված ուսանողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները կից հղման միջոցով։
 
          