 
Ծրագիրը անգլերենին և ռուսերենին գերազանց տիրապետող և ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`
- ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, 
- գործնականորեն առնչվել Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության հետ, 
- ծանոթանալ Բանկ-Հաճախորդ հարաբերություններին, 
- ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին, 
- Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ: 
Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան), 
- ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում, 
- Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, 
- Տիրապետում են գերազանց անգլերենին և ռուսերենին: 
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել կից հղումով՝
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ուղղություն/Դարձիր Բանկիր
 
          