Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերի վերահսկողական աշխատանքներին:
Ուսումնասիրել և գնահատել ֆինանսական կազմակերպությունների կողմից նորագույն տեխնոլոգիաների (Cloud, AI և թվային այլ նորարարություններ) ներդրման, կիրառման և ինտեգրման հետ կապված գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերը:
Վերահսկողության շրջանակներում իրականացնել համակարգային գործառնական ռիսկերի գնահատում և ներկայացնել առաջարկներ հայտնաբերված խնդիրների արագ և արդյունավետ լուծման ուղղությամբ:
Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների բիզնես գործընթացների և ՏՏ ենթակառուցվածքների խոցելիությունների գնահատմանը, այդ թվում՝ սթրես-թեստավորման սցենարների կիրառմամբ:
Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերի գնահատման համար միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մեթոդաբանությունների և ռիսկերի զսպման մեխանիզմների մշակման աշխատանքներ:
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, ՏՏ կամ հարակից տեխնիկական ոլորտներում
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ ՏՏ ոլորտում՝ մասնավորապես գործառնական ռիսկերի կառավարմանն, աուդիտին կամ տեղեկատվական անվտանգությանն առնչվող գործառույթների իրականացմամբ։
Ֆինանսական կազմակերպությունների բնույթի, նրանց կողմից մատուցվող ծառայությունների, բիզնես գործընթացների և կիրառվող տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ համապարփակ պատկերացում:
Խորը պատկերացումներ գործառնական ռիսկերի, ՏՏ և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ:
Ֆինանսական համակարգի օրենսդրության և կարգավորման դաշտի իմացություն:
Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն:
Ինչպես նաև
Բարդ խնդիրներ վերլուծելու, նախագծեր համակարգելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն:
Գերազանց հաղորդակցման, համագործակցության և բանակցություններ վարելու հմտություններ:
Նախաձեռնողականություն, իրավիճակին արագ հարմարվելու ճկունություն և որոշումներ կայացնելու վճռականություն:
Արդյունքին միտված աշխատելաոճ և շարունակական կատարելագործման ձգտում:
Դիմելու համար՝ https://ats.hirebee.ai/am/jobs/gortsarhnakan-ew-tt-rhiski-verahskoghrhi…
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119, 5114
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն