Վերջնաժամկետ՝
23 Հոկտեմբեր 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Հիմնական պարտականություններ
- Պատրաստել անձնակազմի ադմինիստրատիվ սպասարկման վերաբերյալ հաշվետվություններ և տվյալների վահանակներ (dashboard)։
- Վերլուծել անձնակազմի կառավարման վերաբերյալ հարցումների արդյունքները և պատրաստել ամփոփ վերլուծական նյութեր։
- Իրականացնել անձնակազմի տվյալների որակի ստուգումներ, բացահայտել բացակայող, կրկնվող կամ հակասական տվյալները և մասնակցել դրանց շտկման աշխատանքներին։
- Ապահովել անձնակազմի հաշվառման տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը՝ անձնակազմի կառավարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման նպատակով։
- Մասնակցել գործող ավտոմատացված համակարգերի բարելավման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։
- Թարմացնել և վարել անձնակազմի կառավարմանն առնչվող ռիսկերի տվյալների վահանակները (dashboard)։
- Մասնակցել անձնակազմի կառավարման գործընթացների ստանդարտացման և փաստաթղթավորման աշխատանքներին։
- Իրականացնել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ և արտածրագրային աշխատանքներ։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալների հետ աշխատանքի և/կամ ադմինիստրատիվ սպասարկման ոլորտներում
- Աշխատանքային օրենսդրության իմացություն
- Անձնակազմի կառավարման վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ
- Տվյալագիտության վերաբերյալ գիտելիքներ
- Թվային և արհեստական բանականության գրագիտություն
- Հայերենի ազատ տիրապետում
- Անգլերենի լավ իմացություն
Որպես առավելություն կդիտվի՝
- Կադրային ավտոմատացված ծրագրերով աշխատելու հմտությունները (Taxservice, LS, ArmSoft)
Ինչպես նաև.
- Վերլուծական մտածողություն
- Տվյալների հետ աշխատելու հմտություն
- Հաղորդակցման և ներկայացման բարձր հմտություններ
- Սպասարկման հմտություններ
- Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն
- Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման կարողություն
- Կազմակերպչական հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Պատասխանատվություն և ճշգրտություն
Այլ տեղեկատվություն
Դիմելու համար՝ https://ats.hirebee.ai/am/jobs/andznakazmi-hashvarhman-ew-tvyalneri-ver…
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն