Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
20 Ապրիլ 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Հիմնական պարտականություններ
- Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել տվյալների հենքերը և ՏՀՀ համակարգերը, ներառյալ նոր տարբերակների տեղադրումն ու օգտագործողների կառավարումը
- Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել ծրագրային համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)՝ ապահովելով դրանց թարմացումն ու օգտագործողների կառավարումը
- Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել կիրառական համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)՝ ներառյալ նոր տարբերակների տեղադրումն ու օգտագործողների կառավարումը
- Հայտնաբերել և վերլուծել տվյալների հենքերում, կիրառական և ծրագրային համակարգերում առաջացած խնդիրները, ներկայացնել դրանց վերացման առաջարկներ
- Տեղադրել, արդիականացնել և ադմինիստրավորել պահուստային բանկի համակարգերը, մասնակցել դրանց պարբերական փորձարկումներին
- Աջակցել կիրառական համակարգերի նոր տարբերակների թեստավորմանը
- Մասնակցել նոր համակարգերի ներդրման վերաբերյալ քննարկումներին
- Տրամադրել աջակցություն և խորհրդատվություն սպասարկվող համակարգերի օգտագործողներին
- Իրականացնել տվյալների հենքերի պահուստային պատճենների կառավարում
- Մասնակցել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի ընթացակարգերի մշակմանը՝ ապահովելով անընդհատության պլանի պահանջների իրականացումը
- Ներկայացնել առաջարկներ՝ համակարգերի զարգացման, ավտոմատացման և արդյունավետության բարձրացման նպատակով
- Իրականացնել համակարգերի ադմինիստրավորման և օգտագործողների կողմից ներկայացված հայտերի կատարում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն-տեխնիկական կրթություն
- 2 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
- Տվյալների հենքերի կառավարման համակարգերի խորացված իմացություն
- SQL, Transact-SQL, PL/SQL լեզուների խորացված իմացություն
- Կիրառական սերվերային համակարգերի խորացված իմացություն
- Oracle, MS SQL սերվերների համակարգերի խորացված իմացություն
- Լոկալ ցանցերի խորացված իմացություն
- Ծրագրավորման ընդհանրական գիտելիքներ
- Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
- Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
- SAP ընկերության ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
- Սկրիպտեր, տրիգերներ և պրոցեդուրներ մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
- Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)
- Հայերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև.
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Նախաձեռնողականություն
Այլ տեղեկատվություն
Դիմելու համար՝ https://ats.hirebee.ai/am/jobs/hamakargeri-administratortt-ew-kiberanvt…
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն