Գտնվելու վայրը՝
Ք․ Երևան, Արտեմ Միկոյան փ. 35
Վերջնաժամկետ՝
13 Հուլիս 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետը մասնակցում է Ճեմարանի ռազմավարական հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի հաստատման և ամրապնդման գործընթացներին: Աշխատանքն ուղղված է այնպիսի նախաձեռնությունների մշակմանը և իրականացմանը, որոնք բարձրացնում են Ճեմարանի հեղինակությունը, ճանաչելիությունը և համագործակցային հնարավորությունները:
- Ճեմարանի միջոցառումների լուսանկարահանում և տեսանկարահանում (տեսախցիկով աշխատելու փորձը պարտադիր է)
- Վիդեոների մոնտաժ և լուսանկարների մշակում
- Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, LinkedIn) վարում և Reels-երի պատրաստում
- Տեսանյութերի ստեղծում՝ Ճեմարանի հաղորդակցության և առաջխաղացման նպատակով
- Նյութերի պատրաստում վեբկայքի, մամուլի և լրատվամիջոցների համար
- Պրոակտիվ մասնակցություն բովանդակության ստեղծման և նոր նախաձեռնությունների առաջարկման գործընթացներին
- Իրականացնել աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության կամ հարակից այլ ոլորտում (այլ մասնագիտական կրթությունն ու համապատասխան փորձը նույնպես կդիտարկվեն)
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի բավարար իմացություն
- Տեսանկարահանման, լուսանկարչության և մոնտաժի գործնական հմտություններ
- Պրոակտիվ մտածելակերպ, նորարարական գաղափարներ առաջարկելու և կյանքի կոչելու կարողություն
- Թիմային աշխատանքի, հաղորդակցման և կազմակերպման հմտություններ
- Սեղմ ժամկետներում բազմաբնույթ ծրագրերի իրականացման փորձ և ճկունություն
- Համակարգչային հմտություններ՝ ցանկալի է Microsoft Office, G Suite, Adobe Creative Suite