Վերջնաժամկետ՝
31 Մայիս 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր

Հիմնական պարտականություններ
- Իրականացնել խմբային և անհատական հոգեբանական աշխատանքներ՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող, լուսավորչական և կանխարգելիչ ուղղություններով
- Աշխատել իրեն կցված խմբերի սաների, նրանց ծնողների, խմբի մանկավարժի, դասավանդող ուսուցիչների և տնօրենության հետ:
- Իր գործունեությամբ աջակցել սովորողների առանձնահատկություններին և կրթական կարիքներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծմանը՝ գերակա համարելով յուրաքանչյուր երեխայի ներաշնակ զարգացումը:
Պահանջվող որակավորումները
Բարձրագույն կրթություն՝ անձի և/կամ տարիքային հոգեբանության ոլորտում,
Աշխատանքի նկարագրությանը համապատասխանող մասնագիտական վերապատրաստումները՝ հատկապես հոգեբանական խորհրդատվության ոլորտում, դիտարկվելու են որպես առավելություն:
Պետք է կարողանա՝
գրագետ կիրառել հոգեբանական մեթոդները, մոտեցումները և տեխնիկաները,
իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել,
թիմով աշխատել, համագործակցել գործընկերների հետ,
Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել,
անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել: