
Մանկավարժն աշխատում է Ճեմարանի միջին դպրոցում: Մանկավարժը մասնակցում է մանկավարժահոգեբանական, դաստիարակչական ծրագրերիմշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն)՝ Ճեմարանի կրթական ծրագրի, Միջազգային բակալավրիատի (ՄԲ), Ռաունդ Սքուերիպահանջներին համապատասխան: Գործունեությունը ծավալումէ անձնակենտրոն սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողիառանձնահատկությունները և հետաքրքրությունները: Ստեղծում է խմբայինդրական և բարենպաստմթնոլորտ՝ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորման և հաստատմանհամար: Ակտիվ համագործակցում է ծնողների, ուսուցիչների և այլաշխատակիցների հետ: Մանկավարժը իրականացնում է նաև մատենավարման և այլ թղթաբանական աշխատանքներ:
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մանկավարժության (կրթության կազմակերպման) և/կամ հոգեբանության ոլորտում:
Պետք է կարողանա՝
գրագետ կիրառել մանկավարժական մոտեցումները,
իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել,
թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ,
արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կայացնել արդյունավետ որոշումներ,
դրսևորել կազմակերպչական հմտություններ,
գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել,
Միջազգային բակալավրիատի, Ռաունդ Սքուերի գաղափարախոսությունները, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներ սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել,
անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել,
տիրապետել համակարգչային բազային հմտություններին: