Վերջնաժամկետ՝
01 Հունիս 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
Բրեվիս ընկերություն (ներկայացված «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և Սոցիոլոգիական Խորհրդատվությունների Ինստիտուտի կողմից)

Հիմնական պարտականություններ
Բրեվիս ընկերությունը փնտրում է հեշտ հաղորդակցվող, ճկուն և նախաձեռնող անձանց՝ միանալու իրենց թիմին որպես դեմ առ դեմ հարցազրուցավարների՝ տնայցերի միջոցով բնակիչների հետ հարցումներ իրականացնելու համար: Հարցումներն իրականացվում են պլանշետների միջոցով ՀՀ մարզերում և Երևանում։
- Իրականացնել հարցումներ բնակիչների հետ տնայցերի միջոցով
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող երկօրյա դասընթացներին և վերապատրաստումներին
- Ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին ժամանակին և պարտաճանաչ
Պահանջվող որակավորումները
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- Հասանելիություն՝ շաբաթվա ընթացքում առնվազն 4 լրիվ օր (ներառյալ երբեմն շաբաթ/կիրակի)
- Տեղանքում կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Դրական անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում, ճշտապահություն, ազնվություն)
Այլ տեղեկատվություն
Աշխատանքին կարող են դիմել նաև ուսանողները։
ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ՝
- Ճանապարհորդել ՀՀ մարզեր
- Մեկ ծրագրի ընթացքում ապահովել առնվազն 80% ներգրավվածություն
- Մեկ օրվա ընթացքում ապահովել առնվազն 5 ժամյա ներգրավվածություն (Երևան քաղաքում աշխատելու դեպքում), իսկ մարզերում հարցումներ իրականացնելու դեպքում՝ լրիվ օր (8-10 ժամ օրական)
Հարցումներ իրականացնել տնայցերի միջոցով
ԲՐԵՎԻՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է՝
- Բարձր վարձատրություն, որն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով
- Մարզերում աշխատելու դեպքում՝ տրանսպորտի ապահովում
- Մարզերում աշխատալեու ընթացքում այցելություններ պատմամշակութային վայրեր
- Ապահովագրություն ՝ ծրագրի ընթացքում
- Աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն (մեր կառավարման թիմի մի մասը սկսել է աշխատանքը Բրեվիսում հենց հարցազրուցավարի աշխատանքից)
Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://shorturl.at/Wmvtw
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները 10-15 աշխատանքային օրվա ընթացքում: Ձեզ հետ կապ կհաստատվի էլհասցեի միջոցով։