
o Ապահովել բաժնի խնդիրների իրականացումը՝
- պատվիրատուի/պրոդուկտի սեփականատիրոջ/խնդրի հետ առնչվող այլ մասնակիցների կարիքների բացահայտում և ստուգում
- հնարավոր լուծումների նախագծում
- նախագծի հիմնավորման փաստաթղթի կազմում
- խնդրի և լուծումների շրջանակի հստակեցում՝ համաձայնեցնելով պրոդուկտի սեփականատիրոջ հետ
- լուծման ֆունկցիոնալ նկարագրի կազմում՝ համաձայն ստացված փաստաթղթերի և տեղեկատվության
- Բիզնես վերլուծությունների մեթոդաբանության/ներքին ակտերի և ձևանմուշների մշակում
o Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքները՝
- գործառույթների բաշխում/վերաբաշխում
- աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
- աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ
o Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնել բաժնի տեսակետը
o Պլանավորել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերան և տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ
o Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրության արդյունքներ
o Բարձրագույն կրթություն
o 5 տարվա աշխատանքային փորձ որից՝ 3 տարի ոլորտում և 1 տարի՝ ղեկավարման աշխատանքներում
o Գիտելիքներ՝
- բիզնես վերլուծության,
- ֆինանսների կառավարման,
- գործառնական ռիսկերի կառավարման,
- օպտիմալացման,
- մոդելավորման,
- տեղեկատվական տեխնոլոգիաների,
- տվյալների վերլուծության վերաբերյալ
o Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև
- Առաջնորդման և թիմի ղեկավարման հմտություն
- Ռազմավարական մտածելակերպ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն
- Բանակցելու ունակություն
- Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
- Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
- Որոշումներ կայացնելու ունակություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Կենտրոնական բանկ, Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն