Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
20 Ապրիլ 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Ներդնել և փորձարկել սերվերային ենթակառուցվածքում կիրառվող նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և արձանագրություններ, մշակել համապատասխան ընթացակարգեր և ստանդարտներ
- Իրականացնել ՀՀ ԿԲ սերվերային ենթակառուցվածքի ծրագրային և սարքավորային կառավարում, համակարգերի ստեղծում և մոնիտորինգ
- Մշակել կայքերի ենթակառուցվածքի և տեղեկատվական կառուցվածքի վերաբերյալ փաստաթղթեր, աշխատանքային կարգեր և նախագծեր
- Ուսումնասիրել նոր մեթոդներ և գործիքներ, ներկայացնել և իրականացնել դրանց ներդրման առաջարկներ, ինչպես նաև ապահովել ընդհանուր օգտագործման ծրագրերի թարմացումները
- Կառավարել ընդհանուր օգտագործման ֆայլադարանները և ապահովել տվյալների պահուստավորման մեխանիզմների կիրառումը
- Իրականացնել դոմեյնի ադմինիստրավորում և քաղաքականությունների կարգաբերում
- Ստեղծել և կառավարել վիրտուալ սերվերներ և աշխատատեղեր՝ ապահովելով դրանց մոնիտորինգը
- Կատարել համակարգերի կարգաբերումներ՝ ներառյալ թարմացումներ, ինտերնետի հասանելիություն, ֆայլադարաններ, տպման և սկանավորման համակարգեր
- Ստեղծել և ադմինիստրավորել տվյալների պահուստավորման համակարգերը
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում
- Օպերացիոն համակարգերի խորացված իմացություն
- Վիրտուալ միջավայրերում աշխատելու հմտություններ
- Կոնվերգենտ և հիպերկոնվերգենտ համակարգերի իմացություն
- Լոկալ և գլոբալ ցանցերի լավ իմացություն
- Սկրիպտավորման (scripting) միջին մակարդակի հմտություններ
- Վեբ տեխնոլոգիաների միջին մակարդակի իմացություն
- Հայերենի ազատ տիրապետում
- Անգլերենի և ռուսերենի իմացություն՝ մասնագիտական հաղորդակցության և գրականությունից օգտվելու համար
Ինչպես նաև.
- Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
- Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
- Տվյալների հենքերի օգտագործման հմտություն
- Սկրիպտեր մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
- Հաղորդակցվելու հմտություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Վերլուծելու ունակություն
Այլ տեղեկատվություն
Դիմելու համար՝ https://ats.hirebee.ai/am/jobs/serverayin-entakarhowtsvatski-administra…
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Կենտրոնական բանկ, Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն