Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/ՏՏ համակարգերի սպասարկման ծառայություն
Վերջնաժամկետ՝
12 Հունիս 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել ծրագրային և կիրառական համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)
- Հայտնաբերել, վերլուծել և դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել տվյալների հենքերում, կիրառական և ծրագրային համակարգերում ի հայտ եկած խնդիրները շտկելու ուղղությամբ
- Աջակցել կիրառական ծրագրային համակարգերի նոր տարբերակների թեստավորման աշխատանքներին
- Մասնակցել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի համար մշակվող ընթացակարգերի պատրաստմանը՝ անընդհատության պլանի պահանջներին համապատասխան
- Իրականացնել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի ադմինիստրավորման և օգտագործողների կողմից շահագործման նպատակով ստեղծված հայտերի սպասարկում
Պահանջվող որակավորումները
- 2 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
- վյալների հենքերի կառավարման համակարգերի խորացված իմացություն
- SQL, Transact-SQL, PL/SQL լեզուների խորացված իմացություն
- Կիրառական սերվերային համակարգերի խորացված իմացություն
- Oracle, MS SQL սերվերների համակարգերի խորացված իմացություն
- Լոկալ ցանցերի խորացված իմացություն
- Ծրագրավորման ընդհանրական գիտելիքներ
- Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
- Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
- SAP ընկերության ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
- Սկրիպտեր, տրիգերներ և պրոցեդուրներ մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
- Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)
- Հայերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Նախաձեռնողականություն
Այլ տեղեկատվություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Կենտրոնական բանկ, Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն