Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
27 Հուլիս 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Միտրոն Քընսալթինգ» ՍՊԸ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել մշտադիտարկում և հետազոտություն Մերձավոր Արևելքի երկրներում քաղաքական, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացումների վերաբերյալ
- Վերլուծել լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի տեղեկատվությունները, պետական մարմինների հայտարարությունները` տվյալ երկրի քաղաքական զարգացումները և հանրային տրամադրությունները գնահատելու համար
- Կազմել վերլուծական զեկույցներ, որոնք համադրում են արդյունքները և գործնականում կիրառվող պատկերացումներ են տրամադրում շահագրգիռ կողմերին
- Համեմատել բազմաթիվ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը` միաժամանակ ապահովելով վերլուծության ճշգրտությունն ու օբյեկտիվությունը
- Տրամադրել ամենօրյա կամ կանոնավոր թարմացումներ աշխարհաքաղաքական ռիսկերի, քաղաքական իրադարձությունների և տարածաշրջանին ազդող անվտանգային միջավայրի վերաբերյալ
Պահանջվող որակավորումները
- Միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության կամ դրանց հետ կապված ոլորտների բակալավրի աստիճան. նախընտրելի է Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների (արաբագիտության, իսլամական ուսումնասիրությունների) ոլորտում աշխատանքային փորձ
- Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական, անվտանգության, սոցիալական և մշակութային միջավայրի մասին գիտելիքներ
- Մեդիայի և սոցիալական լրատվամիջոցների վերլուծության ուղղությամբ աշխատանքային փորձ
- Արաբերենի, անգլերենի և այլ տարածաշրջանային լեզուների (թուրքերեն, եբրայերեն) իմացությունը խիստ ցանկալի է
- Թիմային աշխատանքի ունակություն