Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
31 Հուլիս 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Օհանյան» կրթահամալիր

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել կրթական պետական չափորոշիչներին համապատասխան ուսուցում
- Ապահովել կրթական գործընթացի բարձր արդյունավետությունը, զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, ստեղծագործական և նախաձեռնողական կարողությունները
- Կիրառել դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ, միջոցներ և ձևեր, աշակերտների կողմից անհրաժեշտ տեսական և կիրառական գիտելիքների ավելի լավ յուրացման, ինչպես նաև վերլուծական աշխատանքի հմտությունների ձևավորմանը նպաստող մանկավարժական արդի տեխնոլոգիաներ
- Մասնակցել կրթական ծրագրերի մշակմանը, դրանք կիրառել ուսումնական պլանին և ժամանակացույցին համապատասխան, անցկացնել գործնական պարապմունքներ, ամփոփիչ հարցազրույցներ, թեսթավորումներ
- Ընդունել և ստուգել աշակերտների ռեֆերատները և ստուգողական գրավոր աշխատանքները
- Աշակերտների հետ իրականացնել դաստիարակչական աշխատանքներ
- Մասնակցել ուսումնական ծրագրերի , ինչպես նաև մեթոդական և ուսումնական այլ նյութերի նախապատրաստմանը
- Դասի ընթացքում ապահովել կարգապահությունը, հսկել դասերին աշակերտների հաճախելիությունը
- Կատարելագործել մասնագիտական որակավորումը, մանկավարժական վարպետությունը և գործնական փորձը
- Հարգել աշակերտների իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և այլն
Պահանջվող որակավորումները
Համապատասխան բարձրագույն կրթություն
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
Մենք կարևորում ենք նաև՝
- Կազմակերպչական ու հաղորդակցման հմտություններ
- Թվային տեխնոլոգիաների իմացություն
- Ինտերակտիվ, երեխայակենտրոն մոտեցումներ
- Նորարար մտածողություն և շարունակ սովորելու պատրաստակամություն
- Թիմային և ինքնուրույն աշխատելու ունակություն
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Այլ տեղեկատվություն
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը՝ <<Օհանյան>> կրթահամալիրի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@eiu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը։