Կատեգորիա՝
Աշխատանք
Skill Talk Academy (Լեզուների ուսուցման օնլայն ակադեմիա)

Աշխատանքի տեսակը՝
Հեռավար
Հիմնական պարտականություններ
- Անցկացնել հետաքրքիր և ինտերակտիվ օնլայն դասեր տարբեր տարիքային և լեզվի մակարդակի ուսանողների համար։
- Օգտագործել ժամանակակից մեթոդներ և ուսուցման գործիքներ (վիդեո, խաղեր, նախագծային աշխատանքներ)։
- Անհատականացնել ուսումնական պլաններ՝ ըստ ուսանողների նպատակների և գիտելիքի։
- Կազմակերպել առաջադիմության պարբերական գնահատում և ապահովել ուսանողի մոտիվացիան։
- Նպաստել բարենպաստ և ոգեշնչող ուսումնամթնոլորտի ստեղծմանը։
Պահանջվող որակավորումները
- Մասնագիտական կրթություն կամ լեզվի սերտիֆիկատ (CELTA, DELF, DELE, TestDaF և այլն)։
- Առնվազն 1 տարվա դասավանդման փորձ (օնլայն կամ առկա)։
- Ժամանակակից ուսուցման մեթոդների և թվային հարթակների իմացություն։
- Հաղորդակցական, ստեղծագործական և կազմակերպչական հմտություններ։
- Սիրել ուսուցանելը և պատրաստ լինել շարունակական զարգացման։
- Հայերենի իմացությունը պարտադիր է:
- Տեխնիկական գործիքների և հարթակների օգտագործման վերաբերյալ անվճար ուսուցում մեր կողմից՝ մինչ աշխատանքի մեկնարկը։
Այլ տեղեկատվություն
Ճկուն գրաֆիկ․ դասախոսը ինքն է ընտրում աշխատանքային ժամերի քանակը՝ պահպանելով նվազագույնը 5 ժամ օրական։
6-օրյա գրաֆիկ, օրերը ըստ ընտրության: