
Կառավարել ԿԲ տեղեկատվական ակտիվները և տեղեկատվական համակարգերի իրավասությունները
Սահմանել ԿԲ-ում տեղեկատվական ակտիվների նկատմամբ անվտանգության պահանջները, իրականացնել պահանջների ապահովման նկատմամբ հսկողություն և իրադարձությունների մշտադիտարկում
Վերլուծել պատասխանատվության ներքո գտնվող տեղեկատվական համակարգերում տեղի ունեցած տեղեկատվական անվտանգության միջադեպերի պատճառները, մասնակցել միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներին և կազմել հաշվետվություններ
Մշակել տեղեկատվական անվտանգության կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները
Վերլուծել պատասխանատվության ներքո գտնվող համակարգերում առկա տեղեկատվական ակտիվների սպառնալիքները և խոցելիությունները, մասնակցել վտանգների գնահատման աշխատանքներին: Իրականացնել վտանգների նվազեցման գործընթացի մշտադիտարկում, հաշվետվությունների կազմում
Պատրաստոել տարեկան պլանների առաջընթացի և այլ տիպի հաշվետվություններ
Բարձրագույն տեխնիկական կրթություն
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական անվտանգության ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ տեղեկատվական անվտանգության աուդիտի և/կամ ռիսկերի կառավարման ուղղություններով
Տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների և մեթոդաբանությունների լավ իմացություն (ISO 2700x, ISO 27005, NIST 800.x, Cyber Essentials և այլն)
Տեղեկատվական և կիրառական համակարգերի անվտանգության հիմնական սկզբունքների իմացություն
Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կառավարման փորձ
Օպերացիոն համակարգերում անվտանգության իրադարձությունների հայտնաբերման և վերլուծության հիմունքների իմացություն
Համակարգչային ցանցերի (LAN/WAN/WiFi) հիմունքների և դրանց անվտանգային սկզբունքների իմացություն
Microsoft-ի օպերացիոն համակարգերի և տեղեկատվական ծառայությունների հետ աշխատանքային փորձ, այդ թվում՝ MS Active Directory Domain Services (ADDS),MS Active Directory Federation Services (ADFS),MS IIS (Internet Information Services), MS Certificate Services, MS File and Storage Services, MS Failover Cluster Services և այլն
Տվյալների հենքերի (databases) անվտանգության ապահովման սկզբունքների իմացություն
Ծածկագրման (կոդավորման) տեխնոլոգիաների և ալգորիթմների իմացություն
Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
CISSP կամ CISM կամ CISA կամ CRISC կամ SSCP կամ GSEC կամ GCIH որակավորումներից որևէ մեկի պարտադիր առկայություն
Ինչպես նաև
Հաղորդակցման հմտություն
Ինքնուրույն խնդիրներ վերլուծելու և խելամիտ լուծում առաջարկելու ունակություն
Բանակցելու ունակություն
Թիմում աշխատելու հմտություն
Վերլուծելու ունակություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն