Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
22 Սեպտեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
Ալֆա-Ֆարմ ՓԲԸ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Պատվերների ընդունում, մուտքագրում և ձևակերպում՝ ըստ հաճախորդի հետ նախապես համաձայնեցված գրաֆիկի,
- Նոր մուտքերի և ժամանակավոր մերժումների ներկայացում,
- Ակցիաների համակարգչային ձևակերպում և վերահսկողություն,
- Հաճախորդներին գործող ակցիաների մասին իրազեկում,
- Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն և դրանց վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին,
- Հաճախորդների պատվերների ակտիվության վերաբերյալ ամսական հաշվետվության կազմում,
- Հաճախորդների կողմից վերադարձված ապրանքների ընդունում և ձևակերպում,
- Բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների պատշաճ կատարում:
Պահանջվող որակավորումները
- Դեղագիտական կամ դեղագործական կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Ժամկետների վերահսկման կարողություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն:
Այլ տեղեկատվություն
Գրաֆիկը՝ Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-17:00,կամ 09:30-17:30, շաբաթ 09:00-15:00