Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
18 Սեպտեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Աջակցել Windows և Linux օպերացիոն համակարգերի տեղադրմանը, կարգավորմանը և սպասարկմանը ՝ ինչպես սերվերների, այնպես էլ աշխատող կայանների վրա։ Ապահովել դրանց շարունակական, կայուն և անվտանգ աշխատանքը
- Աջակցել սերվերների և ցանցային ենթակառուցվածքի տեխնիկական սպասարկմանը՝ ներառյալ պլանային թարմացումներ, մոնիթորինգ և խնդիրների արձագանքում։ Կիրառել անվտանգության ապահովման միջոցառումներ և տվյալների կրկնօրինակում ու վերականգնում
- Մասնակցել հակավիրուսային պաշտպանության և կանխարգելիչ միջոցառումներին՝ համակարգերի անխափան և անվտանգ աշխատանքը ապահովելու համար
- Տրամադրել օգտատերերին տեխնիկական և ծրագրային աջակցություն՝ ներառյալ նոր աշխատակիցների համակարգի միացում, մուտքի իրավասությունների կարգավորում, ինչպես նաև խորհրդատվություն ընթացիկ խնդիրների դեպքում
- Իրականացնել սարքավորումների արդիականացում և վերազինում, ինչպես նաև խափանված սարքավորումների վերականգնում և փոխարինում
- Ապահովել տեղեկատվական անվտանգությունը, մշակել և կիրառել տվյալների պահպանումն ապահովող ռազմավարությունները
- Մշակել և վարել տեխնիկական փաստաթղթեր, ներառյալ կարգաբերումների նկարագրություններ, ընթացակարգային ուղեցույցներ, մոնիթորինգի հաշվետվություններ և միջադեպերի արձանագրություններ
- Աջակցել նոր ՏՏ համակարգերի ներդրմանը և կազմակերպության գործընթացների տեխնոլոգիական բարելավմանը՝ առաջարկելով արդիական լուծումներ
- Մասնակցել ՏՏ թիմի վերապատրաստումներին և միջազգային համագործակցային նախագծերին՝ փոխգործակցելով տեղական և արտասահմանյան մասնագետների հետ
- Կիրառել ավտոմատացման գործիքներ (Python կամ համարժեք լեզուներ)՝ ՏՏ սպասարկման, մոնիթորինգի, հաշվետվությունների պատրաստման և խնդիրների կանխատեսման գործընթացները օպտիմալացնելու նպատակով
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2-3 տարվա մասնագիտական փորձ ՏՏ աջակցության, համակարգային կամ ցանցային ադմինիստրացիայի ոլորտում
- Խորացված գիտելիքներ Windows Server և Linux (նախընտրելի՝ Red Hat/CentOS) օպերացիոն համակարգերի վերաբերյալ, ինչպես նաև վիրտուալիզացիոն հարթակների (VMware, Hyper-V) հետ աշխատանքի փորձ
- Ցանցային տեխնոլոգիաների (TCP/IP, DNS, DHCP, VPN, SSH, FTP, RDP) իմացություն
- Ավտոմատացման լեզուների (Python կամ համարժեք) կիրառման փորձ ՏՏ ոլորտում
- Linux և/կամ macOS համակարգերում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
- Բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն, ճկունություն և խնդիրների արագ վերլուծության ունակություն
- Թիմային համագործակցության, հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ
- Հայերենի և անգլերենի (կամ գերմաներենի) գերազանց իմացություն՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր