
Ապահովագրական ծառայությունների մատուցման ուղղությամբ վարել բանակցություններ՝ տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, աշխատակիցների և այլ մարմինների հետ,
Իրականացնել Ընկերության ապահովագրական առաջարկների, պոտենցիալ հաճախորդներին ուղղված գրությունների նախապատրաստում և ներկայացում,
Ներգրավել նոր հաճախորդներ, վերջիններիս հետ վարել պայմանագրերի կնքման գործընթացը
Առաջարկել նոր պորդուկտներ և այլ հավելյալ/ընդլայնված ծառայություններ առկա հաճախորդներին,
Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները,
Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ,
Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Բարձրագույն կրթություն,
առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է,
բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
գործարար նամակագրության իրականացման ունակություն,
հաճախորդների հետ աշխատելու ունակություն, ճկունություն և վճռականություն,
ժամանակի ճիշտ կառավարման հմտություն եւ կազմակերպչական ձիրք,
աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն: