Վերջնաժամկետ՝
12 Հոկտեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Ընդունել Զանգերի սպասարկման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը,
- Նույնականացնել հաճախորդին,պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը,
- Հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում,
- Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին,
- Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն,
- հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
- գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
- աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- աշխատանքային փորձը զանգերի սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։