Վերջնաժամկետ՝
24 Հոկտեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր

Հիմնական պարտականություններ
- Ուսուցիչը դասավանդում է Ճեմարանի միջին և/կամ ավագ դպրոցում: Համապատասխան առարկայական ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ գերակա նպատակ դարձնելով յուրաքանչյուր սովորողի ներդաշնակ զարգացումը:
Պահանջվող որակավորումները
Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և ուսուցիչ լինելը համարի իր կոչումը:
Պետք է իմանա կամ պատրաստ լինի սովորել՝
հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները, առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:
Պետք է կարողանա կամ պետք է ձգտի կարողանալ՝
- գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները,
- ընտրել և կիրառել սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ և մեթոդներ,
- իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել,
- թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ,
- գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել,
- պատրաստակամ լինել սովորելու և կիրառելու Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներ: