Վերջնաժամկետ՝
13 Նոյեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Հուավեյ Թեքնոլոջիս Արմենիա» ՍՊԸ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Ընկերության բրենդի ճանաչելիության բարձրացում, ապրանքների և լուծումների բրենդավորում։
- Huawei-ի արտադրանքներն ու մասնագիտական ծառայությունները հարմարեցնել հաճախորդների հատուկ կարիքներին և մարտահրավերներին։
- Հաճախորդների պահանջների և շուկայի վերլուծության հիման վրա տեխնիկական լուծումների և առևտրային ռազմավարությունների մշակում։
- Բիզնես առաջարկների, մարքեթինգային նյութերի և տեխնիկական ներկայացումների պատրաստում՝ Huawei-ի լուծումները ցուցադրելու նպատակով։
- Մասնակցություն տենդերներին՝ տրամադրելով արտադրանքի տեղեկատվություն և արժեքային հիմնավորումներ:
- Վաճառքի թիմերի հետ համագործակցություն՝ նախավաճառքային աջակցություն և տեխնիկական փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու համար։
- Հաճախորդների և գործընկերների հետ ամուր և երկարաժամկետ հարաբերությունների կառուցում և պահպանում։
- Տեխնիկական աջակցության տրամադրում ամբողջ վաճառքի գործընթացում։
- Նոր բիզնես հնարավորությունների բացահայտում և վերլուծություն՝ շուկայի միտումների և հաճախորդների կարիքների հիման վրա։
- Մասնակցություն մարքեթինգային միջոցառումներին, մասնագիտական ցուցահանդեսներին և ոլորտային իրադարձություններին՝ Huawei-ի լուծումները ներկայացնելու համար։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հեռահաղորդակցության, ՏՏ կամ հարակից ոլորտներում։
- Լեզուներ՝ ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում։
- Գերազանց հաղորդակցման, ներկայացման և միջանձնային հմտություններ՝ հաճախորդների և վաճառքի թիմերի հետ արդյունավետ փոխգործակցության համար։
- Ներկայացվող տեխնոլոգիաների՝ ինչպես cloud computing, networking, storage և ICT տեխնոլոգիաների իմացություն։
- Վերլուծական և խնդիրների լուծման կարողություններ՝ տեխնիկական մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և նորարարական լուծումներ մշակելու համար։
- Նպատակասլացություն՝ վաճառքի պլանների իրականացման և միաժամանակ բազմաբնույթ առաջադրանքների արդյունավետ կառավարման գործում։