
ՀՀ ԿԲ-ը փնտրում է վերահսկող, ով պատասխանատու կլինի ՀՀ առևտրային բանկերում մնացորդային ռիսկերի ընդունելի մակարդակի ապահովման համար՝ հիմնված միջազգային լավագույն փորձի և ԿԲ ռազմավարության վրա:
- Իրականացնել բանկերի ֆինանսական ցուցանիշների վերլուծություն և վերլուծության արդյունքներից բխող վերահսկողական միջոցառումներ
Գնահատել բանկերի գործառույթներին առնչվող ռիսկերը
Մասնակցել բանկերում իրականացվող ստուգումներին և ուսումնասիրություններին
Իրականացնել վերահսկողության ներքո գտնվող բանկերի հետ ընթացիկ հաղորդակցումներ, քննարկումներ
Իրականացնել այլ հանձնարարականներ կապված բանկերի պրուդենցիալ վերահսկողությանը առնչվող առանձին հարցերի, ուսումնասիրությունների, վերլուծությունների և ստուգումների հետ
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
1 տարվա աշխատանքային փորձառություն ֆինանսական ոլորտում
Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
Բանկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական օրենսդրության իմացություն
Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
Միջազգային պրակտիկայում կիրառվող բանկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
Բանկային գործի, ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
Հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Ինչպես նաև
Հաղորդակցման հմտություն
Ժամանակի կառավարում
Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն
Բանակցելու ունակություն
Վերլուծելու ունակություն
Ստեղծագործական մտածելակերպ
Նախաձեռնողականություն
Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
Օրինապահություն և հուսալիություն
Թիմում աշխատելու հմտություն
Դիմելու համար՝ Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության վարչություն/Բանկերի պրուդենցիալ վերահսկողության ծառայություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն